գլխավոր Հասարակություն Բեռլինում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ 🎥

Բեռլինում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ 🎥

Բեռլինի կենտրոնում գտնվող Բրանդենբուրգի դարպասի մոտ կորոնավիրուսի կարանտինային միջոցառումների դեմ ցույցի ժամանակ մթնոլորտը սրվել է, հաղորդում է ТАСС-ի թղթակիցը:

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել ցուցարարների դեմ, և ի պատասխան ցուցարարները ճայթրուկներ և շշեր են նետել:

Մի քանի հազար մարդ մնում է հրապարակում, ոստիկանությունը շարունակում է բոլորին հորդորել ցրել ցույցը: Բազմությունն ամեն անգամ արձագանքում է մերժող վանկարկումներով ու սուլոցներով:

Ձերբակալություններ են սկսվել, ոստիկանները ամբոխից առանձնացնում են հատկապես ագրեսիվ ցուցարարներին:

Հանրահավաքում, ոստիկանության նախնական գնահատմամբ, մոտ 10 հազար ցուցարար կար: