գլխավոր Գլխավոր Թագուհի Թովմասյանի հարցին կառավարությունից ոչ ոք չկարողացավ պատասխանել

Թագուհի Թովմասյանի հարցին կառավարությունից ոչ ոք չկարողացավ պատասխանել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց հնչեցրեց, թե ինչ է լինելու Վարդենիսի շրջանի Սոտքի ոսկու հանքերի ճակատագիրը, քանի որ այդ հանքի մի մասը գտնվում է Քարվաճառի շրջանում։ Ի՞նչ է լինելու այնտեղ աշխատող մարդկանց ճակատագիրը ու ընդհանրապես, հանքը շարունակելու է շահագործվել, թե՝ ոչ։

Մի քանի վայրկյան կառավարության անդամները փորձում էին հասկանալ, թե ով կարող է պատասխանել այդ հարցին ու երբ հասկացան, որ՝ ոչ ոք, ասացին, որ հարցին կպատասխանեն գրավոր։