գլխավոր Հասարակություն «Ավրորա»-ն սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել՝ ուղղված Արցախի բնակչությանը

«Ավրորա»-ն սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել՝ ուղղված Արցախի բնակչությանը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անհապաղ սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել՝ օգնելու արցախյան պատերազմից տուժած երեխաներին եւ մեծահասակներին: Ինչպես հայտնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, աջակցության առաջին ծրագրերը կհայտարարվեն 2020 թ. նոյեմբերի 18-ին:

«Բացի այդ, «Ավրորան» պատրաստ է ընդունել նախագծերի հայտեր, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին եւ վիրավորներին Արցախի եւ Հայաստանի տարածքում: Սկզբնական փուլում հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Նախագծերի չափանիշներն ու մանրամասները կհստակեցվեն, որոնց մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ: