գլխավոր Քաղաքականություն Խաղաղապահ գործողության տարածքում տեղադրվել է 23 դիտակետ․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Խաղաղապահ գործողության տարածքում տեղադրվել է 23 դիտակետ․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հստակեցրել է Ղարաբաղում խաղաղապահների դիտակետերի գտնվելու վայրը և կազմը:

Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տեղադրվել է 23 դիտակետ, հաղորդում է РИА Новости-ն ՝ մեջբերելով ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքերը:

«Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ ռուսական զորամիավորման հրամանատարությունը պարզաբանել է դիտակետերի դիրքն ու կազմը: Խաղաղապահ գործողության տարածքում իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգը և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը խաղաղապահ ստորաբաժանումների կողմից իրականացվում է 23 դիտակետերում», – ասել է ՊՆ ներկայացուցիչը:

Նա հստակեցրեց, որ 11 դիտակետեր են տեղադրվել հյուսիսային գոտում, իսկ 12-ը՝ հարավային գոտում: