գլխավոր Իրադարձային «Լաչինի միջանցքը լիովին անվտանգ է տեղաշարժի համար». ռուս խաղաղապահ

«Լաչինի միջանցքը լիովին անվտանգ է տեղաշարժի համար». ռուս խաղաղապահ

Տեղաշարժը Լաչինի միջանցքով բացարձակապես անվտանգ է տեղի բնակիչների համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահներից մեկը:

«Ներկա պահին տեղի բնակչության համար ճանապարհի տվյալ հատվածով տեղաշարժը լիովին անվտանգ է»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Չորեքշաբթի առավոտից Լեռնային Ղարաբաղի ճանապարհներից մեկով սկսվել է թեթև ու բեռնատար ավտոմեքենաների տեղաշարժը տեղացիների ու Հայաստանի բնակիչների համար: Այս ճանապարհը փակ էր ռազմական գործողությունների պատճառով: Որոշ ժամանակ այն ԼՂՀ-ն ու Հայաստանը կապող միակ ճանապարհն է լինելու: Այժմ այնտեղ տեղակայված են ՌԴ-ի խաղաղապահ ուժերի անցակետերը: