գլխավոր Գլխավոր Մովսես Հակոբյանը ազատման դիմում է գրել

Մովսես Հակոբյանը ազատման դիմում է գրել

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին գրում է hraparak.am-ը:

Նշվում է, որ Հակոբյանը հաստատել է լրատվամիջոցի տեղեկությունները՝ ասելով, որ պատճառների մասին կխոսի առաջիկայում հրավիրվելիք իր ասուլիսի ընթացքում։ Թե երբ է ասուլիս հրավիրելու, ասաց, որ կտեղեկացնի։

Հիշեցնենք նաեւ, որ Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ անցած տարվա մայիսի 24-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Իսկ ավելի վաղ, երկար տարիներ ղեկավարել է Արցախի պաշտպանության բանակը: