գլխավոր Իրադարձային Գեղամ Մանուկյանին և Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել

Գեղամ Մանուկյանին և Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածով 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը), սակայն նա մեղադրանքը չի ընդունում։ Հատուկ քննչական ծառայության դիմաց լրագրողներին տեղեկացրեց Գեղամ Մանուկյանի փաստաբան Գարիկ Սահակյանը:

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայան նշեց, որ իրեն ևս 225,1 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. «Ինձ մեղադրանք առաջադրվել, ինչպես մտածում և սպասում էի: Իմ իրավունքից օգտվելով ցուցմունք տալուց հրաժարվել եմ»,– ասաց նա։

Այսօր ավելի վաղ Արսեն Բաբայանն ասել էր, որ հիմնականում քաղաքական ընդդիմության լիդերներին հրավիրում են ժամը 16:00-ին՝ նպատակ ունենալով ժամանակ ձգել, որ հանրահավաքի ընթացքում քաղաքական ընդդիմության առաջնորդները չկարողանան ելույթ ունենալ և մասնակցել հանրահավաքին։