գլխավոր Իրադարձային Արթուր Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել

Արթուր Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել

Ինձ մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 225-րդ` օրենքի խախտմամբ զանգվածային միջոցառումներ կազմակերպելու հոդվածով. Հատուկ քննչական ծառայության առջև հայտնեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

«Չնայած որ ինձ ձերբակալելու որոշումը կայացված էր 307 պրիմպ հոդվածով, այսինքն` մի հոդվածով ձերբակալում են, մեկ այլ հոդվածով մեղադրանք առաջադրում: Ակնհայտ է, որ  քաղաքական հետապնդում է, և ակնհայտ է, որ իրավական բաղադրիչն այս գործում գրեթե բացակայում է: Որպես խափանման միջոց՝ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին»,- նշեց նա։