գլխավոր Իրադարձային Ռուսաստանի խաղաղապահների հերթական խումբը ժամանել է Ստեփանակերտ․ ռազմական ոստիկանությունն ապահովել է ավտոշարասյան...

Ռուսաստանի խաղաղապահների հերթական խումբը ժամանել է Ստեփանակերտ․ ռազմական ոստիկանությունն ապահովել է ավտոշարասյան անվտանգությունը

Ռուսաստանի խաղաղապահների հերթական խումբը ժամանել է Ստեփանակերտ, ռազմական ոստիկանությունն ապահովել է ավտոշարասյան անվտանգությունը, ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Էրեբունի» օդանավակայանում խաղաղապահները բեռնաթափել են Ռուսաստանից Իլ-76 ինքնաթիռներով մատակարարված մեքենաներ և նյութատեխնիկական աջակցություն: «15-րդ առանձին խաղաղապահ բրիգայի ենթամիավորումների մեկ այլ շարասյուն, որոնք ժամանել էին ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար, բեռնաթափումից հետո Երևանից երթ են կատարել դեպի Ստեփանակերտ: Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն ապահովում էր անվտանգությունը ռազմական շարասյունների տեղաշարժի բոլոր ուղիներում»,- ասված է հայտարարության մեջ: