գլխավոր Սպորտ Շուշիում սպանվել է լեգենդար բռնցքամարտիկ Նշան Մունչյանի եղբայրը

Շուշիում սպանվել է լեգենդար բռնցքամարտիկ Նշան Մունչյանի եղբայրը

Օրեր առաջ Շուշիում սպանվել է լեգենդար բռնցքամարտիկ Նշան Մունչյանի եղբայրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայ բռնցքամարտիկը:

«Օրեր առաջ Շուշիում՝ իր իսկ տանը ադրբեջանցիների կողմից սպանվել է իմ մեծ եղբայրը՝ Աշոտ Առաքելի Մունչյանը ծնված 1951թվ. Երեկ տեղի ունեցավ նրա հողարկավորությունը Եռաբլուրում:

Ես և իմ ընտանիքը սգում ենք իմ եղբոր և Արցախում զոհված բոլոր նահատակների հիշատակը»-գրել է Մունչյանը: