գլխավոր Իրադարձային ՌԴ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է համատեղ հայտարարությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին

ՌԴ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է համատեղ հայտարարությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին

Մոսկվան կարծում է, որ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը չեն բերի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ապակայունացման և չեն վտանգի երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության կետերի կատարումը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

«Կարծում ենք, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն բերի իրավիճակի ապակայունացման, որը կվտանգի ստորագրված հայտարարությունը»,- նշել է Ռուդենկոն: