գլխավոր Իրադարձային Խնդրում ենք չկազմակերպել մարդաշատ հավաքներ. «Իմ քայլը» դիմել է ի աջակցություն իշխանության...

Խնդրում ենք չկազմակերպել մարդաշատ հավաքներ. «Իմ քայլը» դիմել է ի աջակցություն իշխանության հանրահավաք անցկացնել ցանկացողներին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ի աջակցություն իշխանությունների հանրահավաք կազմակերպել ցանկացող քաղաքացիներին խնդրում է զերծ մնալ մարդաշատ հավաքներ անցկացնելուց:  «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ, համացանցից տեղեկացանք, որ առաջնագծից վերադարձած զինծառայողներ, կամավորներ, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիներ, պայմանավորված ներքաղաքական վերջին զարգացումներով, ի աջակցություն ՀՀ իշխանությունների՝ այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք են հրավիրել: Հաշվի առնելով երկրում հայտարարված  ռազմական դրությունը, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված վտանգները՝ խնդրում ենք չկազմակերպել մարդաշատ հավաքներ:

Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ հայրենիքին ցուցաբերած հերոսական աջակցության համար եւ վստահեցնում ենք, որ ամենօրյա մեր աշխատանքով կարդարացնենք այն: Գիտակցելով ստեղծված իրավիճակը ու դրանում նաեւ մեր պատասխանատվությունը՝ խնդրում ենք միասին լծվել համախմբման եւ մեր ամբողջ ներուժը հայրենիքի վերակառուցմանն ուղղված գործին»: