գլխավոր Իրադարձային Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնում ԱԺ նախագահի առողջական վիճակից

Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնում ԱԺ նախագահի առողջական վիճակից

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն առաջիկայում ևս վիրահատական միջամտության կենթարկվի: Արմենպրեսի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այդ վիրահատական միջամտությունից հետո նա արդեն ամբողջությամբ կվերականգնվի:

«Երեկ եմ հանդիպել Արարատ Միրզոյանին: Ընդհանուր առմամբ, նա իրեն լավ է զգում, սակայն ևս մի փոքր վիրահատական միջամտության ենթարկվի, որպեսզի ամբողջությամբ վերականգվի»,- ասաց Արսեն Թորոսյանը: