գլխավոր Իրադարձային Արմեն Սարգսյանը ռուսական խոցված ուղղաթիռի անձնակազմին պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով

Արմեն Սարգսյանը ռուսական խոցված ուղղաթիռի անձնակազմին պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Մարտական ծառայության մեդալներով են պարգևատրվել նոյեմբերի 9-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամները: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը՝ գրելով.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝

Յուրի Վիկտորի ԻՇՉՈՒԿԻՆ ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի հրամանատար, մայոր (հետմահու)

Ռոման Վասիլիի ՖԵԴԻՆԻՆ ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի ավագ տեխնիկ-հրահանգիչ, ավագ լեյտենանտ (հետմահու)

Վլադիսլավ Սերգեյի ԳՐՅԱԶԻՆԻՆ ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի օդաչու-օպերատոր, ավագ լեյտենանտ»:

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմն ընդունել էր, որ սխալմամբ խոցել է ռուսական ուղղաթիռը, որն ըստ նրանց՝ «հայ-ադրբեջանական սահմանին շոտ մոտ է եղել»: