գլխավոր Իրադարձային Բժիշկներին հաջողվել է կայունացնել Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը

Բժիշկներին հաջողվել է կայունացնել Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը կայունացել է:

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեր համաքաղաքացիներից, որոնք հետաքրքրվում և մտահոգ են տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակով:

Գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին և տեղեկացնում, որ կորոնավիրուսի պատճառով վատթարացած տիկին Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, փառք Աստծո, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է»,- ասվում է հայտարարության մեջ: