գլխավոր Գլխավոր Ձեր արյունն անհրաժեշտ է հենց հիմա. Արյունաբանական կենտրոն

Ձեր արյունն անհրաժեշտ է հենց հիմա. Արյունաբանական կենտրոն

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ֆեյսբուքյան էջում նոր հայտարարություն է տարածել՝ գրելով.

«Հանուն հայրենիքի իր կյանքը վտանգած զինվորը չի կարող սպասել ստեղծված իրավիճակի կայունացմանը. Ձեր արյունն անհրաժեշտ է հենց հիմա…

Արյան անշահախնդիր նվիրատվությունն ամենաչնչին, բայց և ամենակարևոր քայլն է, որ յուրաքանչյուրս կարող ենք անել մեր զինվորների սխրանքի դիմաց:
Ցանկացած առողջ մարդ, ով համապատասխանում է սահմանված նորմերին, կարող է նպաստել վիրավոր զինվորների ապաքինմանը:

📌Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից
13:00:
☎️Հեռ. 010-28-38-23
Խնդրում ենք մոտենալ անձնագրով:

Չկա աշխարհում որևէ դեղամիջոց, որը կարող է փոխարինել արյանը. Ձեր արյունը կյանքեր է փրկում…»: