գլխավոր Իրադարձային Նևադայի ամենամեծ շրջանը ճանաչել է Արցախի անկախությունը

Նևադայի ամենամեծ շրջանը ճանաչել է Արցախի անկախությունը

Լաս Վեգասի հայկական համայնքի ներկայացուցիչները երեքշաբթի՝ նոյեմբերի 17-ին, հավաքվել են Քլարք շրջանի կառավարական շենքի մոտ, որտեղ Հանձնակատարների խորհուրդն ընդունել է հռչակագիր, որով ճանաչվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման, ազատության ու անկախության իրավունքը, հաղորդում է asbarez.com-ը:

Քլարքի շրջանը Նևադայի ամենամեծ շրջանն է՝ շուրջ 2,3 միլիոն բնակչությամբ։ Այս շրջանը նաև հայտնի է ամերիկահայերի բավական մեծ համայնքով ու մի քանի ակնառու ամերիկահայերով, որոնք զգալի

Հանձնակատարներ Մայքլ Նաֆթն ու Ջասթին Ջոնսը հանդես են եկել հայտարարությամբ հաջակցություն Արցախի` ճանաչելով հայերի կրած մարդասիրական ճգնաժամն ու ներկայացնելով ընդունված հռչակագիրը։

Հռչակագիրը ներկայացվել է Լաս Վեգասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ադրուշան Էնդի Արմենյանին և Նևադայի Հայ դատի գրասենյակի համանախագահ Լենա Հովհաննեսյանին։ Հայկական սփյուռքի երկու ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հանձնակատարների խորհրդին Արցախի բնակչությանը հասկանալու ջանքերի և նրանց ինքնորոշման իրավունքի հանդեպ հավատի համար։

Հռչակագրի հայտարարմանը ներկա էին նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը, Վաշինգտոնում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև հայկական եկեղեցու և կազմակերպությունների ներկայացուցիչները։

Նշվում է, որ COVID-19-ով պայմանավորված իրավիճակի պատճառով կառավարության շենքում մարդկանց քանակը սահմանափակ էր, ուստի մարդիկ հավաքվել էին դրսում։