գլխավոր Իրադարձային Մեծ պատիվ է եղել աշխատել Ձեզ նման դիվանագետի հետ. Աննա Նաղդալյանը՝ Մնացականյանին

Մեծ պատիվ է եղել աշխատել Ձեզ նման դիվանագետի հետ. Աննա Նաղդալյանը՝ Մնացականյանին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալական խոսք է ուղղել արդեն նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:

«Շնորհակալ եմ, պարոն նախարար:

Ինձ համար մեծ պատիվ է եղել աշխատել Ձեզ նման բարձր մասնագիտական որակներով և մարդկային վեհ հատկանիշներով օժտված դիվանագետի հետ, ով անգամ ամենաբարդ իրադրությունում պահպանում է օլիմպիական սառնասրտություն և անարդարության նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականություն:

Ձեզ հետ անցած համատեղ աշխատանքային ուղին ինձ համար կյանքի մեծ դպրոց է, որի առանցքը դիվանագետի, պետական աշխատողի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելն է:

Շնորհակալ եմ ամեն ինչի համար, պարոն Մնացականյան»,- գրել է Աննա Նաղդալյանը: