գլխավոր Գլխավոր Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆ

Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը նոր հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհետ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։

«Նոյեմբերի 17-ին, մինչև ուշ երեկո, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների աջակցությամբ, Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։

Ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են` ներառելով նոր, ավելի ընդգրկուն տարածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ: