գլխավոր Իրադարձային ՅՈւՆԵՍԿՕ-ում քննարկում են Լեռնային Ղարաբաղում հուշարձանների վերականգնմանը մասնակցելու հարցը

ՅՈւՆԵՍԿՕ-ում քննարկում են Լեռնային Ղարաբաղում հուշարձանների վերականգնմանը մասնակցելու հարցը

Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային հարցերով կազմակերպությունը (ՅՈւՆԵՍԿՕ) քննարկում է Լեռնային Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնմանը մասնակցելու հավանականությունը: Այս մասին ТАСС գործակալության փոխանցմամբ հայտնել է ՅՈւՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը:

«ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարության ղեկավարությունն, իհարկե, տեղյակ է մեր նախարարի հայտարարություններից: Հարցը քննարկվում է»,- ասել է դիվանագետը, սակայն այլ մանրամասներ չի նշել:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, ավելի վառ ռուսական ԶԼՄ-ներին տված հարցարզրույցում ընդգծել էր ԼՂ-ում մշակութային հուշարձանների վերականգնմանը ՅՈւՆԵՍԿՕ-ի միանալու անհրաժեշտությունը: