գլխավոր Իրադարձային Բայդենը հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի, Հնդկաստանի, Չիլիի և Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարների հետ

Բայդենը հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի, Հնդկաստանի, Չիլիի և Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարների հետ

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, որը, ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցների հաղորդած տվյալների համաձայն, հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում, հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի, Հնդկաստանի, Չիլիի և ՀԱՀ-ի ղեկավարների հետ, հաղորդում է ТАСС-ը:

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերոյի հետ զրույցում Բայդենն ասել է, որ ցանկություն ունի ամրապնդել կապերը ԱՄՆ-ի և Չիլիի միջև: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռապամոսայի հետ զրույցներում Բայդենը նշել է, որ մտադիր է զարգացնել ռազմավարական գործընկերությունն այդ երկրների հետ: Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ բանակցություններում շեշտել է, որ հավատարիմ է մնալու Իսրայելի անվտանգությունն ապահովելուն: