գլխավոր Իրադարձային Ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունը փախստականներին ԼՂ տեղափոխող 24 ավտոբուս են ուղեկցել....

Ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունը փախստականներին ԼՂ տեղափոխող 24 ավտոբուս են ուղեկցել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք ժամանած փախստականներ տեղափոխող 24 ավտոբուս են ուղեկցել, գրում է eadaily.com կայքը՝ ՌԴ ՊՆ-ին հղումով։

Աղբյուրը մանրամասնում է, որ փախստականների վերադարձը և շփման գծով նրանց տեղափոխումը կազմակերպվել է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի վերահսկողությաբ։

Հայտնի է, որ նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1700 խաղաղ բնակիչ, որոնք նախկինում ստիպված էին լքել իրենց տները։

Քաղաքում տեղակայվել է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի ղեկավարությամբ գործող օպերատիվ խումբ։