գլխավոր COVID-19 Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 2 միլիոնը

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 2 միլիոնը

Համաճարակի սկզբից ի վեր Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 2 միլիոնը, հայտնում է BFMTV-ն ՝ հղում անելով Ֆրանսիայի առողջապահության նախարարության գլխավոր տնօրինության Ժերոմ Սալոմոնին:

«Այսօր երեկոյան Ֆրանսիայում մենք անցնում ենք երկու միլիոն դեպքերի շեմը», – ասել է Սալոմոնը՝ նշելով, որ օրական հայտնաբերված նոր դեպքերի թիվը մի քանի օր շարունակ նվազում է:

Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում հոսպիտալացվել է 33.5 հազար կորոնավիրուսով հիվանդ, 437 մարդ մահացել է հիվանդանոցներում: Երկրում կորոնավիրուսից մահացությունների ընդհանուր թիվը այժմ կազմում է 46,2 հազար: