գլխավոր Իրադարձային ԱՄՆ-ը ԿԽՄԿ-ին և այլ գործընկեր կազմակերպություններին կտրամադրի 5 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական...

ԱՄՆ-ը ԿԽՄԿ-ին և այլ գործընկեր կազմակերպություններին կտրամադրի 5 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն՝ ԼՂ հակամարտությունից տուժած բնակչությանը օգնելու համար․ Պոմպեո

ԱՄՆ-ը 5 միլիոն դոլար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղhարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանը օգնելու համար:

Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ, ով Թբիլիսի է ժամանել երկօրյա այցով, հայտնում է ТАСС-ը։

«ԱՄՆ-ը կտրամադրի 5 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ գործընկեր կազմակերպություններին, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների գործունեությանը աջակցելու համար՝ ռազմական գործողություններից տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար», – մեջբերում է Պոմպեոյին Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը:

Պետքարտուղարը իր հայտարարության մեջ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը, ինչպես նաև կողմերին կոչ արել հնարավորինս շուտ վերսկսել բանակցությունները Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի հետ`Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծում մշակելու համար: Մինսկի խումբը համանախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: