գլխավոր Քաղաքականություն ԱՄՆ վարչակազմը տեղեկացրել է օտարերկրյա գործընկերներին և ԱՄՆ Կոնգրեսին Աֆղանստանում և Իրաքում...

ԱՄՆ վարչակազմը տեղեկացրել է օտարերկրյա գործընկերներին և ԱՄՆ Կոնգրեսին Աֆղանստանում և Իրաքում զորքերի կրճատման մասին

2021 թվականի հունվարի 15-ի դրությամբ ԱՄՆ իշխանությունները մտադիր են իրենց զորքերից միայն 2,5 հազարը թողնել Աֆղանստանում և Իրաքում: Այս մասին երեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլերը, հայտնում է ТАСС-ը։

«2021 թվականի հունվարի 15-ի դրությամբ Աֆղանստանում մեր զորակազմը կկազմի 2,5 հազար զինծառայող, իսկ Իրաքում գտնվող մեր զորակազմը այդ օրը նույնպես հավասար կլինի 2,5 հազար զինվորի», – ասաց Միլերը:

ԱՄՆ վարչակազմը տեղեկացրել է օտարերկրյա գործընկերներին և ԱՄՆ Կոնգրեսին Աֆղանստանում և Իրաքում զորքերի կրճատման մասին, հայտնում է Պենտագոնը: