գլխավոր Հասարակություն Մոսկվան համոզել է Անկարային, որ վերջինս խաղաղապահներ չուղարկի Ղարաբաղ․ Պուտին

Մոսկվան համոզել է Անկարային, որ վերջինս խաղաղապահներ չուղարկի Ղարաբաղ․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կարողացել է համոզել Ադրբեջանին և Թուրքիային, որ անհրաժեշտ չէ պայմաններ և նախադրյալներ ստեղծել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի ոչնչացման համար:

«Ինչ վերաբերում է խաղաղապահ առաքելությանը, այո, իրոք, և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, նրանք միշտ խոսել են խաղաղապահ գործողություններին Թուրքիայի մասնակցության հնարավորության մասին: Ես դեռ կարծում եմ, որ ինձ հաջողվեց համոզել ինչպես մեր թուրք գործընկերներին, այնպես էլ Ադրբեջանի մեր գործընկերներին, որ կարիք չկա ստեղծել պայմաններ, կամ նախապայմաններ մեր պայմանագրերի ոչնչացման համար. այնպիսի պայմաններ, որոնք կսադրեն պայմանագրային կողմերից որևէ մեկը ծայրահեղ միջոցառումների և ծայրահեղ գործողությունների», – ասել է Պուտինը “Россия 24” հեռուստաալիքի եթերում:

«Սա գործոն է, որը կարող է ճանաչվել, կարող է և չճանաչվել: Ինչ-որ մեկը ճանաչում է: Եվ աշխարհում ինչ-որ մեկը չի ճանաչում: Բայց Ռուսաստանի համար խնդիրներ չկան: Մենք դա վաղուց ենք ճանաչել: Բայց ինչո՞ւ հայկական կողմին սադրել շփման գծում թուրք զինվորների առկայությամբ: Ինձ թվում է, որ նախագահ Էրդողանը դա հիանալի հասկանում էր և հասկացել է: Մենք այստեղ ոչ մի խնդիր չենք ունեցել», – ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը բացատրեց, որ նկատի ունի «անցյալի շատ դժվար ժառանգությունը և մի բան, որը կապված է Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական արյունալի իրադարձությունների» և ցեղասպանության հետ։