գլխավոր Հասարակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ վարելն անհնար էր․ Պուտին

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ վարելն անհնար էր․ Պուտին

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մարտական ​​գործողությունների ավարտից առաջ կրիտիկական էր, ժամերը հաշված էին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ վարելն անհնար էր, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Երեքշաբթի “Россия 24” հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության նախագահն ասաց, որ հոկտեմբերի 19-20-ը գրեթե պայմանավորվածություն է ձեռք բերվել դադարեցնել մարտերը Ղարաբաղում, բայց դա չի արվել:

«Եվ իրավիճակն սկսեց զարգանալ այս եղանակով, ընդհանուր առմամբ տեղի ունեցավ մի բան, որը կարելի էր կանխատեսել, այն է` Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը վերահսկողություն հաստատեցին Շուշիի վրա: Եվ, ինչպես միանգամայն ճիշտ և ազնիվ, դիմելով իր ժողովրդին, վարչապետ Փաշինյան ասեց. «որ իրավիճակը շատ կրիտիկական է հայկական կողմի համար: Ժամերը հաշված էին: Հնարավոր էր և Ստեփանակերտի գրավվումը, և հետագա շարժը առաջ», – ասաց Պուտինը։

Նրա խոսքերով, այդ իրավիճակում ռազմական գործողությունների դադարեցումը բխում էր Երևանի շահերից:

«Հետևաբար, այս պայմաններում և, ճիշտ է, եթե ուղիղ ասենք, հայկական կողմի շահերից էր բխում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: Ե՞րբ կարող ենք լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Դե, սա պարզապես անիրատեսական էր, բայց մենք պետք է ելնենք այն իրողություններից՝ որ այդ պահին ռազմի դաշտում էր: Մենք դա արեցինք`ելնելով ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայ ժողովուրդների շահերից», – ասաց նա: