գլխավոր Քաղաքականություն Կարող եք ցանկացած գնահատական ​​տալ Թուրքիային Ղարաբաղի հարցում, բայց նրան չի կարելի...

Կարող եք ցանկացած գնահատական ​​տալ Թուրքիային Ղարաբաղի հարցում, բայց նրան չի կարելի մեղադրել միջազգային իրավունքի խախտման մեջ․ Պուտին

Դուք կարող եք ցանկացած գնահատական ​​տալ Թուրքիային Ղարաբաղի հարցում, բայց նրան չի կարելի մեղադրել միջազգային իրավունքի խախտման մեջ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ի դեպ, Թուրքիան ի սկզբանե ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ էր: Այսպիսով, Թուրքիան գտնվում էր միջազգային կառույցի, կարգավորման միջազգային մեխանիզմի ներսում», – ասել է Պուտինը “Россия 24” հեռուստաալիքի եթերում:

Նա նշեց, որ Թուրքիան համանախագահ չէր, Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն համանախագահող երկրներ էին, բայց, այնուամենայնիվ, նա այս խմբի մաս էր կազմում: Ընդհանուր առմամբ այնտեղ 11 պետություն է, հավելել է Պուտինը: