գլխավոր Գլխավոր Նույնիսկ Հայաստանը չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը․ Պուտին

Նույնիսկ Հայաստանը չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը․ Պուտին

Նույնիսկ Հայաստանը չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը փորձում էր վերադարձնել իր տարածքները, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ոչ ոք, նույնիսկ Հայաստանը, չճանաչեց Ղարաբաղի անկախությունը: Ի՞նչ է սա նշանակում միջազգային իրավունքի տեսանկյունից: Որ Ադրբեջանը վերադարձրել է այն տարածքները, որոնք նա համարում էր Ադրբեջան, իսկ ամբողջ համաշխարհային հանրությունը՝ Ադրբեջանի տարածք:

Դե, այս առումով նրանք իրավունք ունեին ընտրել ցանկացած դաշնակցի, որը նրանց որոշակի օգնություն է ցուցաբերում», – ասել է Պուտինը «Россия 24»-ի եթերում:

Պուտինը շեշտել է նաև, որ Ադրբեջանը անկախ ինքնիշխան պետություն է և «իրավունք ունի ընտրելու իր դաշնակիցներին, ինչպես հարմար է համարում»: «Ո՞վ կարող է մերժել նրանց դրանում», – ասել է Ռուսաստանի նախագահը: