գլխավոր Գլխավոր Ամենակարևորը, որ արվել է ԼՂ-ում, դադարեցնելն էր արյունահեղությունը․ Պուտին

Ամենակարևորը, որ արվել է ԼՂ-ում, դադարեցնելն էր արյունահեղությունը․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում արված կարևոր բանը արյունահեղության դադարեցումն է, հայտնում է РИА Новости-ն։

«Ամենակարևորը, որ արվել է, դադարեցնելն էր արյունահեղությունը», – ասել է Պուտինը «Россия 24» հեռուստաընկերության եթերում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններին:

«Լեռնային Ղարաբաղում հազարավոր սպանվածները և վիրավորները ոչ թե կինոնկար է, այլ՝ ողբերգություն, որը պատահում է կոնկրետ մարդկանց հետ, ուստի ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքը արյունահեղության ավարտն էր»,- ասել է Պուտինը: