գլխավոր Իրադարձային Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը

Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը

Ամերիկյան վարչակազմը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտը:

Այս մասին ասվում է երեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ, հայտնում է ТАСС-ը:

«ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը», – ասվում է փաստաթղթում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վաղը՝ նոյեմբերի 18-ին, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները կմեկնեն Մոսկվա` քննարկելու ԼՂ հակամարտությունը:

Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: