գլխավոր Իրադարձային Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բանաձևերը

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բանաձևերը

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է ռազմական հանցագործությունների և Արցախի դեմ վայրագությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլոց դեմ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին պատգամավորներ Սադեթ Կարաբուլուտի և Հետլիդ Պլումենի առաջարկած բանաձևերը։

Այդ մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:

Դեսպանը նաև հայտնել է, որ ԵՄ-ն լայն էմբարգո է սահմանել Թուրքիային զենք մատակարարելու համար ՝ ագրեսիային մասնակցելու համար։