գլխավոր Քաղաքականություն Աշոտ Ղուլյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Աշոտ Ղուլյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմում է գրել

ՀՀ Ազգային ժողով նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմումը գրել եմ ավելի վաղ, բայց պայմանավորված պրն Արարատ Միրզոյանի առողջական վիճակի հետ, այն հանրայնացնում եմ հիմա, երբ արդեն որևէ վտանգ չի սպառնում նրա առողջությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Աշոտ Ղուլյանը:

«Դիմումի մեջ շնորհակալություն հայտնելով Ա.Միրզոյանին վստահության համար՝  գրել եմ, որ աննպատակահարմար եմ գտնում իմ հետագա գործունեությունն այդ պաշտոնում, որովհետև այդ կարգավիճակում աշխատանքը կարող էր և պետք է լիներ ավելի արդյունավետ, առավել ևս վերջին շրջանում՝ պատերազմի օրերին:

Շնորհակալություն բոլոր գործընկերներիս: Շարունակելու եմ իմ ծառայությունը մեր հայրենիքի այս հատվածում»,-գրել է նա: