գլխավոր Իրադարձային Պատերազմի ընթացքում զոհվածների դիակների հայտնաբերման աշխատանքները շարունակվում են․ ԱՀ Ոստիկանություն

Պատերազմի ընթացքում զոհվածների դիակների հայտնաբերման աշխատանքները շարունակվում են․ ԱՀ Ոստիկանություն

Պատերազմի ընթացքում զոհվածների դիակների հայտնաբերման աշխատանքները շարունակվում են, հայտնում է ԱՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը։

«ԱՀ ոստիկանության ծառայողները՝ ԱՀ Արտակարգ իրավիճակների ծառայողների և Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակում են զոհվածների դիակների փնտրողական աշխատանքներ այն վայրերում,որտեղ ռազմական գործողություններ են իրականացվել։
Փառք ու պատիվ մեր հերոսներին,որ անմահացան,որպեսզի մենք շարունակենք ապրել»,- ասված է հաղորդագրության մեջ։