գլխավոր Իրադարձային Մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով ԼՂ ժամանած փրկարարներին հատկացվել է Իվանյան գյուղի գյուղապետարանի...

Մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով ԼՂ ժամանած փրկարարներին հատկացվել է Իվանյան գյուղի գյուղապետարանի շենքը

Մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով ԼՂ ժամանած ռուս փրկարարները ճամբար են հիմնել Ստեփանակերտի մերձակայքում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Փրկարարներին հատկացվել է Իվանյան գյուղի գյուղապետարանի շենքը, որտեղ կտեղակայվեն օպերատիվ շտաբներն ու Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:

Այստեղից կհամակարգվեն օպերատիվ խմբի գործողությունները և կանցկացվեն հատուկ հաղորդակցություններ Մոսկվայի հետ:

Խումբը պետք է մաս կազմի Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնին, որը ստեղծվել է Ռուսաստանի կողմից՝ պատերազմից հետո տեղի բնակչությանը օգնելու համար:

Այժմ խումբը կազմված է Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության 30 աշխատակցից, բայց նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է 150 մարդ ուղարկել ԼՂ: