գլխավոր Հասարակություն Օբաման բացատրել է, թե ինչու ինքը Ռուսաստանին գերտերություն չի համարում

Օբաման բացատրել է, թե ինչու ինքը Ռուսաստանին գերտերություն չի համարում

ԱՄՆ Նախկին նախագահ Բարաք Օբաման իր «Ավետյաց երկիր» գրքում բացատրել է, թե ինչու, ըստ նրա, Ռուսաստանը կորցրել է գերտերության կարգավիճակը:

Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բնութագրել է որպես «իսկապես սիրված» ռուսների շրջանում, բայց Ռուսաստանն ունի «մեկ խնդիր»:

«Ռուսաստանն այլևս գերտերություն չէր: Չնայած նրան, որ միայն մեզ էր զիջում միջուկային զինանոցով, Ռուսաստանը չուներ դաշնակիցների և հենակետերի ցանց, որը թույլ էր տալիս ԱՄՆ-ին ռազմական ուժ նախագծել ամբողջ աշխարհում», – Օբամայի գրածն է մեջբերում РИА Новости-ն։