գլխավոր Հասարակություն Հրադադարի ռեժիմը պահպանվում է ԼՂ շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Հրադադարի ռեժիմը պահպանվում է ԼՂ շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, 1207 փախստականներ վերադարձել են իրենց տները: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է РИА Новости-ն:

«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։ Այս տարվա նոյեմբերի 16-ին ՀՀ տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 482 փախստական: Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ են վերադարձել 1207 բնակիչներ, ովքեր նախկինում լքել էին իրենց տները Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով: Ավտոմեքենաների շարժման անվտանգությունն ապահովում էին ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկները և ռազմական ոստիկանությունը», – ասել է նա: