գլխավոր Գլխավոր Ռուս խաղաղապահները ամբողջովին ականազերծել են Լաչինի միջանցքը

Ռուս խաղաղապահները ամբողջովին ականազերծել են Լաչինի միջանցքը

Ռուս խաղաղապահները ամբողջովին ականազերծել են Լաչինի միջանցքն ու Ստեփանակերտ տանող ճանապարհի մի հատված, որի վրա երթևեկությունը բաց է երեքշաբթի օրը ժամը 10:00-ից: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է РИА Новости:

«Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ինժեներական ստորաբաժանումները ամբողջովին ականազերծել և մաքրել են պայթուցիկ նյութերից, կոտրված և վնասված սարքավորումներից Լաչինի միջանցքը և դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհի 28-կիլոմետրանոց հատվածը: Այսօր ժամը 10.00-ից այդ ճանապարհի վրա բացվել է քաղաքացիական մեքենաների անվտանգ տեղաշարժը», – ասել է նա: