գլխավոր Գլխավոր Հայտնաբերվել է 6500 կեղծ օգտատեր, որոնք հակառուսական տրամադրություններ էին տարածում․ RT

Հայտնաբերվել է 6500 կեղծ օգտատեր, որոնք հակառուսական տրամադրություններ էին տարածում․ RT

Ռուսական RT լրատվական ծառայությունը հայտնում է, որ ցանցում գտել են մոտ 6500 կեղծ օգտահաշիվներ, որոնք ամբողջ պատերազմի ընթացքում ապատեղեկատվություն են տարածել հայկական տիրույթում։

Այս մասին պատմել է DataLocator մոնիթորինգի ու վերլուծության ծառայության ղեկավար Էդգար Գրիգորյանը։ Նրա խոսքով ամեն ինչ սկսվեց ArmFriends հայկական սոցիալական հարթակից։ Տարբեր IP հասցեներից մասսայաբար սկսել են նոր օգտահաշիվներ գրանցվել, իբր հայկական անուններից ու սկսել են խուճապ տարածել։

Աշխատանքը տարվել է հիմնականում Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից ու Թուրքիայից։

«Հիմնական շեշտը դրվում էր նրա վրա, որ Ռուսաստանը պետք չէ Հայաստանին, որ Հայաստանն ինքն իրենով էլ ուժեղ է, որ Ռուսաստանը օկուպանտ է։ Հիմնական նպատակը եղել է Ռուսաստանը ներկայացնել, որպես ինչ-որ բռնապետի»,- նշել է Գրիգորյանը։