գլխավոր Սպորտ Վրաստանի դեմ խաղում հաղթանակից հետո տրամադրությունը շատ բարձր է․ Արտակ Գրիգորյան

Վրաստանի դեմ խաղում հաղթանակից հետո տրամադրությունը շատ բարձր է․ Արտակ Գրիգորյան

Հայաստանի հավաքականի և Երևանի «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը Ազգերի լիգայի 6-րդ տուրի շրջանակում Հյուսիային Մակեդոնիայի դեմ խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։ 

– Հավաքականում տիրող մթնոլորտի մասին։ 

– Իհարկե, Վրաստանի դեմ խաղում հաղթանակից հետո տրամադրությունը շատ բարձր է։ Կարևոր հաղթանակ էր թե՛ հայ ժողովրդի համար, թե՛ մրցաշարային աղյուսակում մեր դիրքի բարելավման տեսանկյունից։ Բարձր տրամադրությամբ ենք եկել Կիպրոս ու ցանկանում ենք հաղթել Հյուսիային Մակեդոնիային։ Սա շատ կարևոր խաղ է, տղաների տրամադրվածությունը շատ բարձր է։

– Վրաստանի դեմ երկու հարձակվողով խաղալու մասին․

– Կարծում եմ՝ արդարացվել է այդ մարտավարությունը, քանի որ հաղթել ենք Վրաստանի դեմ խաղում ու լավ ենք խաղացել։ Մարզիչը կորոշի, թե ինչպես կխաղանք այս անգամ։