գլխավոր Իրադարձային Նիցցայի փոխքաղաքապետն արձանագրել է, որ պատերազմի ընթացքում կիրառվել են կասետային ռումբեր և...

Նիցցայի փոխքաղաքապետն արձանագրել է, որ պատերազմի ընթացքում կիրառվել են կասետային ռումբեր և սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը գրում է.

«Նիցցայի փոխքաղաքապետ Գաել Նոֆրին իր Հայաստան այցի արդյունքներն է ներկայացրել «Լե Ֆիգարո» ֆրանսիական պարբերականին։ Նա արձանագրել է, որ պատերազմի ընթացքում կիրառվել են կասետային ռումբեր և սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք խաղաղ բնակչության, երեխաների նկատմամբ և այլն։

Պարբերականում նշվում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների մասին, որոնք ժամանակ առ ժամանակ լրացվում են նոր ապացույցներով, վկայություններով, լուսանկարներով»: