գլխավոր Իրադարձային ԱՀ նախագահը հանդիպել է լայնամասշտաբ ռազմագործողություններին մասնակից աշխարհազորային ջոկատների հրամանատարների հետ (տեսանյութ)

ԱՀ նախագահը հանդիպել է լայնամասշտաբ ռազմագործողություններին մասնակից աշխարհազորային ջոկատների հրամանատարների հետ (տեսանյութ)

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Հանդիպում եմ ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմագործողություններին մասնակից աշխարհազորային ջոկատների հրամանատարների հետ:

Հանդիպմանը ներկա ռազմական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաև նրանց, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարողացել ներկայանալ, իմ երախտագիտությունն եմ հայտնել մարտադաշտում գործած սխրանքների ու հայրենանվեր գործունեության համար:

Անդրադարձ է կատարվել Արցախում տիրող իրավիճակին, տարբեր ձևաչափերով նախորդ հանդիպումների ընթացքում բարձրաձայնված խնդիրների շտկման ուղղությամբ տարվելիք կոնկրետ քայլերին»։