գլխավոր Իրադարձային ԱԳ փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները. Աննա Նաղդալյան

ԱԳ փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները. Աննա Նաղդալյան

ՀՀ Արտաքին գործերի փոխնախարարները շարունակում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ արձագանքելով տեղեկություններին, համաձայն որոնց ԱԳ բոլոր փոխնախարարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել:

Պաշտոնական տեղեկության համաձայն Շավարշ Քոչարյանն աշխատանքից ազատվել է վարչապետի հրամանով նոյեմբերի 17-ին, սակայն համացանցում տարածվել է Շավարշ Քոչարյանի դիմումի լուսանկարը, որից երևում է, որ նա աշխատանքից ազատման դիմում էր գրել դեռ նոյեմբերի 10-ին: