գլխավոր Իրադարձային ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երի փաստահավաք աշխատանքներն Արցախում արձանագրել են լրացուցիչ ապացույցներ ադրբեջանական...

ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երի փաստահավաք աշխատանքներն Արցախում արձանագրել են լրացուցիչ ապացույցներ ադրբեջանական ԶՈՒ-երի դեմ

ՀՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը նոր հաղորդագրություն է տարածել փաստահավաք աշխատանքների վերաբերյալ:

«Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ փաստահավաք աշխատանքներն Արցախում արձանագրել են լրացուցիչ ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների՝ էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության ու այլ իրավունքների կոպիտ խախտումների, դրանով հանդերձ՝ մարդկության դեմ ուղղված ու պատերազմական հանցագործությունների մասին:

Փաստահավաք աշխատանքներին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի բարոնուհի տիկին Քերոլայն Քոքսը:

Տիկին Քերոլայն Քոքսին Արցախում ուղեկցել են միջազգային լրագրողներ և փորձագետներ»,- ասված է հաղորդագրության մեջ: