գլխավոր Իրադարձային ՌԴ ԱԳՆ-ը չի տեսնում Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը վերաշարադրելու, վերանայելու կարիք

ՌԴ ԱԳՆ-ը չի տեսնում Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը վերաշարադրելու, վերանայելու կարիք

Մոսկվան բոլոր ջանքերը կգործադրի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների վերանայումը կանխելու համար: Այս մասին երեքշաբթի ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հիմա մենք չենք տեսնում տարածված հայտարարությունը վերաշարադրելու, վերանայելու կարիք… Մենք ամեն ինչ անելու ենք, որ նման փորձերը տեղի չունենան, հաջողությամբ չպսակվեն», – ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ: