գլխավոր Без рубрики Ալիևը հայտարարել է Ֆիզուլիից Շուշի կառուցվող ճանապարհի մասին

Ալիևը հայտարարել է Ֆիզուլիից Շուշի կառուցվող ճանապարհի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ֆիզուլիից Շուշի կառուցվող ճանապարհի մասին:

«Այսօր նշանակալի, պատմական օր է մեր երկրի կյանքում: Այսօր դրվում է Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի հիմքը: Այդ ճանապարհը շատ կարևոր է, քանի որ տանում է դեպի Ղարաբաղի մարգարիտը՝ Շուշին: Միևնույն ժամանակ այն առաջին նախագիծն է, որն իրականացվում է օկուպացումից ազատագրված հողերում: Վերջին տարիներին մեր երկրում շատ ճանապարհներ են կառուցվել: Ու կարող եմ ասել, որ 2004 թվականից մինչև հիմա կառուցվել է ավելի քան 16 հազար կմ ավտոճանապարհ»,-ԱԶԹՎ պետական հեռուստաալիքի եթերում ասված խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»: