գլխավոր Գլխավոր Ալիևը բացառել է Արցախին հատուկ կարգավիճակ տալու հնարավորությունը

Ալիևը բացառել է Արցախին հատուկ կարգավիճակ տալու հնարավորությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախի հատուկ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։

«Մեկ անգամ չէ, որ կրկնել եմ, որ ադրբեջանական հողերի վրա ստեղծվել է հայկական երկրորդ պետությունը։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող լինել բանակցության թեմա։ Ես ասել եմ, որ կվերականգնեմ տարածքային ամբողջականությունը, եթե ոչ խաղաղ, ապա ռազմական ճանապարհով ու ես այն վերականգնել եմ»,- ասել է Ալիևը Ֆիզուլի կատարած այցի ժամանակ։ Նա ընդգծել է, որ Արցախի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։ Կամ մեկ ընդհանուր ադրբեջանական պետություն, եզրափակել է իր խոսքը Ալիևը։