գլխավոր Գլխավոր ՊԲ-ն ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական ուժերի՝ Ուրյան բարձունքի ուղղությամբ գրոհի մասին...

ՊԲ-ն ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական ուժերի՝ Ուրյան բարձունքի ուղղությամբ գրոհի մասին լուրերը

ՊԲ-ն ֆեյսբուքյան էջում հերքել է սոցցացնցերում տարածված որոշ տեղեկություններ՝ գրելով.

«Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվություններն այն մասին, թե իբր ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ, իսկ Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, կատարյալ ապատեղեկատվություն է:
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էինք, հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է պահպանվել:

Կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»: