գլխավոր Իրադարձային Երևան է ժամանել ռուս խաղաղապահների ևս 22 ինքնաթիռ

Երևան է ժամանել ռուս խաղաղապահների ևս 22 ինքնաթիռ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «Իլ -76» և «Ան -124» ինքնաթիռները վերջին մեկ օրվա ընթացքում 22 թռիչք են կատարել դեպի Հայաստան՝ ռուս խաղաղապահներին Ղարաբաղ տեղափոխելու շրջանակներում և 64 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա են մատակարարել:

«Օրվա ընթացքում Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ -76 և Ան -124 ռազմական տրանսպորտային ավիացիան իրականացրել է 22 ինքնաթիռային թռիչք: Հայաստան է տեղափոխվել 64 միավոր ավտոմեքենա և հատուկ տախնիկա՝ զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատարներ, բեռնատարներ, էքսկավատորներ և նյութատեխնիկական աջակցության այլ սարքավորումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: