գլխավոր Իրադարձային Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀԾԿՀ անդամի պաշտոնից

Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀԾԿՀ անդամի պաշտոնից

Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնից:

Այս մասին ասված է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ: